Ինչո՞ւ էր առավոտ շուտ Մուրադովը գնացել ԱԱԾ

Ինչո՞ւ էր առավոտ շուտ Մուրադովը գնացել ԱԱԾ

Հայաստանում ռուսական խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Հայաստան։

Ըստ ԱԱԾ մեր աղբյուրների՝ գեներալ Մուրադովն առավոտյան ժամը 9-ին գնացել է ԱԱԾ՝ Արմեն Աբազյանի 50-ամյակը շնորհավորելու։ Օրվա երկրորդ կեսին նա պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բաքու։ Գերիների վերադարձի մասին այս պահին վաղ է որևէ բան ասել, քանի որ անգամ նախնական պայմանավորվածություններ, ըստ մեր աղբյուրների, չկան։ 

Հիշեցնենք, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև այս տարվա սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց մասնակցում է Արցախի հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին։ 

Նշենք, որ մինչ այս պահը Հայաստանին չի հաջողվել որևէ գերի վերադարձնել առանց Մուրադովի մասնակցության։ Թերևս դրանով են պայմանավորված երեկ համացանցում գերիների վերադարձի մասին տարածված խոսակցությունները․ հերթական անգամ ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ Մուրադովը գերի կբերի, իսկ իրենք դրա ֆոնին իրենց փիառը կապահովեն։