Մինսկի խմբում կոնսենսուս չկա, բայց ձևաչափի մահվան մասին խոսելը ևս չափազանցություն է

Ուկրաինական պատերազմից հետո համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան։ Բայց մենք շարունակում ենք ԼՂ հիմնախնդրի բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Միանշանակ մենք շարունակաբար խոսում ենք բոլոր միջազգային գործընկերների և առաջին հերթին հենց համանախագահների հետ։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու։ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայցև այս ձևաչափի մահվան մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,- հավելեց նա։
Կարծիքներ