Էլմար Մամեդյարովը խոսել է Ադրբեջանի ԱԳՆ-ում իրականացված ձերբակալությունների մասին

Էլմար Մամեդյարովը խոսել է Ադրբեջանի ԱԳՆ-ում իրականացված ձերբակալությունների մասին

Հուլիսի երեքին, ինչպես հայտնի է, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացրել այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում, եւ իրականացրել երեք բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալություն։ Unikal.org-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կարճ մեկնաբանել է ստեղծված իրադրությունը։ Նա մասնավորապես ասել է․ «Ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Կա քննության գաղտնիք հասկացություն եւ որեւէ խոսքս կամ հայտարարությունս կարող է ազդեցություն ունենալ։ Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա ես ափսոսում եմ։ Չեմ պատրաստվում մեկնաբանել այն լուրերը, որ հրաժարական եմ տալու»։