ԱԺ աշխատակազմը 3 մլն դրամ տուժանք է վճարել 2 աշխատակցի․ Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմը 3 մլն դրամ տուժանք է վճարել 2 աշխատակցի․ Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Բաբայան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Babayan Consulting ընկերության կողմից ներդրված ջանքերի շնորհիվ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հրամաններով ապօրինի ազատված երկու աշխատակցի ՀՀ ԱԺ աշխատակազմը վճարել է ավելի քան 3 միլիոն ՀՀ դրամ տուժանք:

Հիշեցնեմ, որ մեր վստահորդների հասանելիք հատուցումը չվճարելու նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր հրամանում որպես հիմք էր ընդունել օրենքի այնպիսի կարգավորում, որը վերաբերելի չէր մեր վստահորդներին»: