Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է ԶԼՄ-ների քննադատությունների թիրախում

Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է ԶԼՄ-ների քննադատությունների թիրախում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է լրատվամիջոցների քննադատությունների թիրախում այն բանի համար, որ գրառում է կատարել այն մասին, որ հանգստյան օրերին գնացել է գոլֆ խաղալու։ Ի պատասխան այս քննադատություններին, Թրամփը գրել է․ «Կեղծ եւ բացարձակապես կոռումպացված լրատվամիջոցները սա մատուցում են այնպես, ասես մահացու մեղք է։ Ես գիտեի որ դա այդպես է լինելու։ Ինչ ասես նրանք ասում են այն բանի համար, որ վերջին երեք ամսում ես առաջին անգամ գոլֆ եմ խաղացել։ Նրանք հիվանդ են չարությամբ եւ անազնվությամբ։ Նրանք բացարաձակապես ցնորվել են»։