Դաժան սպանություն Ադրբեջանում․ հոգեկան խնդիրներ ունեցողին նախ վրաերթի են ենթարկել, ապա գցել գետը

Դաժան սպանություն Ադրբեջանում․ հոգեկան խնդիրներ ունեցողին նախ վրաերթի են ենթարկել, ապա գցել գետը

Ադրբեջանի Աբշերոնի շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Գյուղերից մեկի բնակիչ հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդուն նախ վրաերթին են ենթարկել, ապա գցել գետը։ Հարազատները դիմել են ոստիկանություն այն բանից հետո, երբ տղամարդը տանից դուրս է եկել ու մի քանի օր չի վերադարձել տուն։ Օրեր անց իրավապահները տղամարդու դիակը հայտնաբերել են հարեւան գյուղի մոտով անցնող գետից։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում հայտնաբերվել է նաեւ նշված հանցագործության ենթադրյալ մեղավորը եւ ձերբակալվել։ Քննությունը շարունակվում է։