Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեսթը հանձնեն

 Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեսթը հանձնեն

ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեսթ հանձնեն։
Հարց 1 Ի՞նչպես եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեսթը հանձնեն, թե ով գնաց - գնաց, ով դեռ ոչ՝ միայն իրենք պիտի հա՞նձնեն։
Հարց 2 Ի՞նչու առողջապահության նախարարությունը չի հստակեցրել որտեղ եւ ինչ կարգով։ Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ու՞ր է պաշտոնական հաղորդագրությունը
Հարց 3 Ի՞նչ կարգով են այդ թեսթը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ եւ որտեղ
Հարց 4 Ու՞մ կողմից է տրամադրվելու թեսթի հանձնման մասին փաստաթուղթ»։