Մի խումբ չենք․ մի օր աչքերը կբացեն ու կտեսնեն, որ ողջ ազգն է

Մի խումբ չենք․ մի օր աչքերը կբացեն ու կտեսնեն, որ ողջ ազգն է

Իշխանությունները գան մեզ հետ հանդիպեն, բայց ի՞նչ ասեն։ Մենք նրանցից մի բան ենք ուզում լսել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ նրանք դա ասել փաստացի չեն կարողանում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Իրենք պետք է տարանջատվեն Նիկոլից, եթե ոչ, ապա պիտի պատասխանատվություն կրեն։ Բոլոր նրանք, ովքեր նպաստում են, որ Նիկոլը մեկ օր ավել մնա իշխանության, դա մեղք է։ Այո, ասում են՝ մարդ չի հավաքվում և այլն, բայց դրանով այս մարդիկ միայն իրենց հույս են տալիս։ Երեկ անձրև էր, դուք տեսա՞ք այդ եղանակին ինչքան մարդ էր դուրս եկել փողոց։Սա բացառիկ է, սա ֆանտաստիկ բան է։ Թող իրենց հույս տան ու ասեն, թե մի խումբ քաղաքացիներ են հավաքվում, բայց մի օր աչքները կբացեն ու կտեսնեն, որ ողջ ազգն է։ Հայ ժողովուրդը դուրս է եկել փողոց ասելու, որ դուք, գործող իշխանություններ, մանդատ չունեք երկիրը տանելու նոր զիջումների»,- հավելեց նա։