Ուելսի արքայադուստրը բուժվե՞լ է քաղցկեղից

Ուելսի արքայադուստրը բուժվե՞լ է քաղցկեղից

Բրիտանական գահի ժառանգորդի կինը՝ Ուելսի արքայադուստր Քեթրինը (Միդլթոն), հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղից բուժումը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

«Հիմա... Ես չեմ կարող բառերով արտահայտել, թե որքան թեթեւացած եմ՝ վերջապես ավարտելու քիմիաթերապիան: Վերջին ինը ամիսները մեր ընտանիքի համար աներևակայելի դժվար ժամանակներ էին: Այժմ ես կենտրոնացած եմ այն բանի վրա, որ հնարավորինս երկար ժամանակ քաղցկեղ չունենամ: Թեև ես ավարտել եմ քիմիաթերապիան, սակայն իմ ուղին դեպի ապաքինումն ու լիարժեք վերականգնումը երկար է, և ես մտադիր եմ ապրել ներկայով»,- գրել է Քեթրինը։