Լավրովը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Լավրովը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում, վերահաստատել է պատրաստակամությունը՝ տրամադրել Մոսկովյան հարթակը Լեռնային-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ներառյալ նաեւ եռակողմ հանդիպում անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանւ շարունակում է ազգային առումով, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միջնորդական ջանքեր ներդնել՝ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական դիվանագիտական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար։։ Ռուսաստանի ԱԳ նախարարը նաեւ կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում եւ հնարավորինս արագ վերադառնալ բանակցություններին։ Ռուսաստանը խորապես մտահոգություն է հայտնել մարտական լայնածավալ գործողությունների ծավալման առնչությամբ։