Ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման

Al-Arabiya-ն հայտնում է, որ Իրաքի արեւմուտքում գտնվող Անբար նահանգում տեղակայված ամերիկյան Այն-ալ-Ասադ ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով։ «Անօդաչուի միջոցով հարձակում է իրականացվել Իրաքի արեւմուտքում գտնվող Անբար նահանգի Այն-ալ-Ասադ ռազմաբազայի վրա»,- ասված է հաղորդման մեջ։
Նշենք, որ Այն-ալ-Ասադը, ինչպես նաեւ այլ ամերիկյան բազաներ Իրաքում եւ Սիրիայում, վերջին շրջանում բազմաթիվ անգամներ են ենթարկվել հարձակումների, որոնց պատասխանատվությունը ստանձնել են տեղում գործող շիա-մահմեդական խմբավորումները։
Կարծիքներ