Կորոնավիրուսից մեկ օրում Նյու-Յորքում մոտ 800 մարդ է մահացել

Կորոնավիրուսից մեկ օրում Նյու-Յորքում մոտ 800 մարդ է մահացել

Նյու-Յորքում վերջին քսանչորս ժամում կորոնավիրուսից մահացել է 799 մարդ։ Այս մասին հայտարարել է Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, ըստ CNN-ի հաղորդման։ Նահանգապետ Կուոմոն հայտարարել է, որ մահացությունների դեպքերը ապրիլի ութին եղել են նույնպես 799, ապրիլի վեցին՝ 731, ապրիլի հինգին՝ 599 մարդ։ Նահանգապետը ֆիքսել է, որ մահացության դեպքերը աճում են ամենօրյա ռեժիմով։ «Պայթյուն չի եղել, սակայն սա լուռ պայթյուն է, որը սպանում է նույն չարությամբ, որպիսին տեսել ենք սեպտեմբերի տասնմեկին»,- ասել է Կուոմոն։ Ներկայումս, կորոնավիրուսից մահացությունների թվով ԱՄՆ-ն երկրորդն է աշխարհում։