Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը արդեն վաճառվում են. որքան արժեն

Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը արդեն վաճառվում են. որքան արժեն

Մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։

Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

 

Տոմսերի արժեքներն են.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

 

Նշենք, որ Հայաստան - Լատվիա հանդիպումը կայանալու է հունիսի 19-ին: