Մոդելը 700 հազար դոլար է հավաքել Ավստրալիայի հրդեհներից տուժածների համար՝ ուղարկելով իր ինտիմ ֆոտոները

20-ամյա մոդել Քեյլեն Ուորդը հավաքել է ավելի քան 700 հազար դոլար ավստրալական անտառների հրդեհների զոհերի համար ՝ իր ինտիմ լուսանկարները ուղարկելով նրանց, ովքեր առնվազն 10 դոլար նվիրաբերել են բարեգործական կազմակերպություններին, որոնք օգնում են Ավստրալիայում հրդեհներից տուժած մարդկանց և կենդանիներին:

«Ես իմ մերկ լուսանկարը կուղարկեմ բոլոր նրանց, ովքեր առնվազն 10 դոլար կնվիրաբերեն այն ֆոնդերին, որոնք գումար են հավաքում Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար: Յուրաքանչյուր $ 10-ը հավասար է մեկ մերկ լուսանկար իմ կողմից: Դուք պետք է ինձ ուղարկեք նաեւ հաստատում, որ նվիրաբերել եք», - գրել էր Ուորդը Twitter-ի իր էջում:

Նվիրատվությունների մեծ քանակի պատճառով նա նույնիսկ ստիպված է եղել վարձել չորս օգնականներ, որոնք ստուգում են վճարումները:

Աղջիկը հայտնել է, որ ինքը հետևել է ավստրալիական հրդեհների մասին պատմող բոլոր հաղորդագրություններին, և նեղվել է, որ այդ մասին քիչ բան է գրվում ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ շատ քիչ գումար է փոխանցվում բարեգործական կազմակերպություններին, ուստի ինքն էլ որոշել է այս ձևով օգնել հրդեհից տուժած կենդանիներին ու մարդկանց: