Լա Լիգայի նախագահը գտնում է, որ «Մանչեսթեր սիթին» ու «ՊՍԺ»-ն պետք է դուրս մնան եվրագավաթներից

Լա Լիգայի նախագահը գտնում է, որ «Մանչեսթեր սիթին» ու «ՊՍԺ»-ն պետք է դուրս մնան եվրագավաթներից

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «ՊՍԺ»-ն եւ «Մանչեսթեր սիթին» պետք է պատժվեն ֆեյր-փլեյի ֆինանսական կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ Ըստ հրապարակման, Տեբասը ասել է, որ նշված երկու ակումբները պետք է դուրս մնան ՈՒԵՖԱ-ի եվրագավաթներից, քանի որ իրենց ծախսերով խաթարում են տրանսֆերային շուկան եւ ֆինանսական ֆեյր-փլեյը։ Տեբասը նաեւ հարցադրում է արել, թե ինչու «Միլանը» մեկ սեզոնով որակազրկվել է, իսկ նշված երկու ակումբները՝ ոչ։