Մարմիններ՝ ոմանք ձեռնաշղթաներով, մյուսները՝ անհագուստ, Զանգելանում է, Ղարաբաղ. ավստրալացի լրագրողի բացահայտումը 

Մարմիններ՝ ոմանք ձեռնաշղթաներով, մյուսները՝ անհագուստ, Զանգելանում է, Ղարաբաղ. ավստրալացի լրագրողի բացահայտումը 

Ավստրալացի լրագրող, գեոլոկացիոն ոլորտի մասնագետ Բենջամին Սթրիքն ուսումնասիրել է ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որում երևում են հայ զինծառայողների մարմիններ։

Ավստրալացի լրագրողը պարզել է, որ նկարահանումը կատարվել է Կովսականում (Զանգելան)։

«Կադրերի աշխարհագրական դիրքը, որը ցույց է տալիս մարմիններ՝ ոմանք ձեռնաշղթաներով, մյուսները՝ անհագուստ, Զանգելանում է, Ղարաբաղ:

24/10/2020-ին թվագրված արբանյակային նկարները ցույց են տալիս այն գիծը, որտեղ կադրերում երևում են մարմիններ, այստեղ՝ https://t.co/r2GVw6uJYe»,- գրել է Բենջամին Սթրիքը։

Առավոտյան թեմային անդրադարձել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որը գրել էր. «Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել»։ 

Հավելենք, որ տեսանյութում երևում է 19 զինծառայողի մարմին։