Աղդամի առաջ արգելապատնեշ են դնելու

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Ասկերանից հայտնում են, որ այսօր Ասկերանում Հաղթական Տանկի մոտ հավաք են անում։ Ակնայի, Աղդամի առաջ պատնեշ են դնելու։ Աղդամով ճանապարհը սոված Արցախը թշնամու դուռը տանել է նշանակում։ Դա լավ են հասկացել արցախցիները։ Ի դեպ, Վիտալի Բալասանյանը Ասկերանից է։
Հենց նոր հայտարարությամբ հանդես եկան․
Alyosha Gabrielyan
Սիրելի ասկերանցինե'ր.
այսօր, 14.45 ժամին, Ասկերանի քաղաքապետարանի շրջակա տարածքում հավաքվում և երթ ենք կազմակերպում դեպի «Տան», հուշահամալիր։
Նախատեսվում է անցկացնել հանրահավաք և Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ մայրուղու այդ հատվածում արգելապատնեշի տեղադրում` Ադրբեջանի իշխանությունների կողմից կանխորոշած արցախահայությանը այսպես կոչված` հումանիտար «օգնության» դեմն առնելու նպատակով։
Սիրելի հայրենակիցնե'ր։
Բոլորիս մասնակցությունը կարևոր է, նույնիսկ պարտադիր։
2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ մատնանշած է Արցախը Մայր հայաստանին կապող միայն մեկ` Ստեփանակերտ-Գորիս միջանցքի և նրա անխափան ու անվտանգ գործելու մասին։
Չպետք է տուրք տանք այլ սատանայական խոստումների, հայտարարությունների։
Ասկերանցիները դարեր շարունակ մեր անառիկ մայրաբերդը ամուր են պահել ամեն մի ոսոխի դեմ, այդպես էլ մենք պետք է շարունակենք մեր պապերի, մեր հայրերի հայրենանվեր գործը։
Արցախի անկախությունը մեր միակ երաշխիքն է հայրենի հողում ապրելու համար։
Պատրաստ լինենք լծվելու Հայաստան աշխարհի, նրան օրգանապես միահյուսված Արցախ երկրի պաշտպանության Սուրբ գործին։
Կարծիքներ