Փարիզն ու Վաշինգտոնը ցանկանում են մտնել Հարավային Կովկաս

Փարիզն ու Վաշինգտոնը ցանկանում են մտնել Հարավային Կովկաս

Վերջին շրջանում որոշ ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներ, որոնք իրենց ներկայացնում են որպես դիվանագիտական աղբյուրներին մոտ կանգնած, շրջանառության մեջ են դրել մի տեղեկատվություն, ըստ որի, Հայաստանն ու Արեւմուտքը հարաբերություններ են կառուցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի ֆոնին։

Ամրագրենք առաջին թեզիսը․ «Տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիվանագետները ինտենսիվ հանդիպումներ են անցկացնում Երեւանում, Փարիզում եւ Նյու-Յորքում, որտեղ գտնվում է ՄԱԿ կենտրոնակայանը։ Նպատակը 2020 թ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության դելիգիտիմացիան է, որը դադարեցրել է պատերազմը ռեգիոնում։ Էմանուել Մակրոնը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկում են հնարավորությունը նոր պլան մշակելու, որը ենթադրում է ՄԱԿ ԱԽ՝ Ղարաբաղի մասով մինչ այս ընդունված բանաձեւերի վերանայում»։

Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ն գնահատական էր տվել Հայաստանի եւ Ադրբեջանի պատերազմին։ Այն այնպիսին չէր, ինչպիսին կուզեին որ լիներ կողմերից ամեն մեկը։ Ամեն ինչ սահմանափակվել էր զինված դիմակայության կողմերին ուղղված կոչով՝ վերադառնալ բանակցային սեղան։ Բանաձեւ ընդունել, որում նշված կլիներ, թե ռազմական կոնֆլիկտի մեղավորն ով է, ՄԱԿ ԱԽ-ն չարեց։ Ըստ էության Հայաստանին ու Ադրբեջանին «դաբրո» տրվեց, որպեսզի իրար մեջ հարցերը լուծեն ինքնուրույնաբար, իսկ երկրներին, որոնք շահագրգռված էին հակամարտության լուծման այս կամ այն ձեւով, առաջարկվեց գործել, ըստ սեփական հայեցողության։

Այս տեղեկությունը, որը նախապես ընկալվում էր որպես «արտահոսք» անուղղակի կերպով հաստատվեց BUDROOO NEWS ալիքում, որը վկայակոչելով իր աղբյուրներին հավաստիացնում է, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ոչ միայն ռեգիոնալ, այլ նաեւ համաշխարհային քաղաքականության վրա։ Համաձայն այդ նախագծիւ, չի բացառվում, որ դիտարկվում է հնարավորությունը Հարավային Կովկաս ոչ միայն զորքեր մտցնելու եւ տեղակայելու հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաեւ մտնելու բուն Ղարաբաղի տարածք։ Ընդ որում, ադրբեջանական մամուլում հավաստիացնում են, թե իբր այդ գաղափարը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի՝ հուլիսի տասնյոթին Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

 

Այս առնչությամբ փորձագետների մեկնաբանություններ են հայտնվել, որոնք հավաստիացնում են, որ Փարիզն ու Երեւանը ձգտում են դելիգիտիմացնել ռեգիոնում հրադադարի համաձայնագիրը իսկ, Փաշինյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ու բանակցությունները կրում են զոնդաժային բնույթ։ Ըստ փորձագետների, դեռ վաղուց է հայտնի դարձել, որ Փարիզը ձգտում է մեծ դիվանագիտական կշիռ ձեռք բերել ԵՄ-ում եւ ավելի նշանակալի դեր ունենալ այնտեղ։ Դեռեւս Նիկոլա Սարկոզին փորձում էր խաղաղարարի եւ բանակցողի դեր խաղալ հարավօսեթական հակամարգության մեջ 2008 թվականին։ Մակրոնը, ըստ «Նեզավիսիմայա գազետայի» այդ ավանդության շարունակողն է եւ հետեւաբար, զարմանալի չէ, որ հետաքրքրված է այլընտրանքային առաջարկներով, որոնք կարող են Փարիզի դիրքերը ամրացնել Հարավային Կովկասում։ Իսկ այժմ երկրորդ թեզիսի մասին։

 

Օրերս Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը եւ ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ քննարկել են Վաշինգտոնում համատեղ հնարավոր գործողությունները կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատման հետ։ Ռուսաստանը նման խորհրդակցություններին չի հրավիրվել, թեեւ նույնպես հանդիսանում է ՄԽ համանախագահ երկիր։ Օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը խոսել է այն մասին, որ հարկավոր է հստակեցնել Ղարաբաղի կարգավիճակը եւ որ Ղարաբաղյան հարցը կարգավորված չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ։ Այլ մանրամասներ վաշինգտոնյան հանդիպումից հայտնի չեն։

 

Սակայն, եթե համադրենք ոչ միայն տեղեկատվական հոսքերը, որոնք գալիս են ղարաբաղյան ուղղությամբ, այլ նաեւ իրադարձությունները, մասնավորապես՝ Շառլ Միշելի՝ ռեգիոն կատարած այցը եւ խոստումը, որ ԵՄ-ն Հայաստանին որպես օգնություն կհատկացնի 2,6 միլիարդ եվրո, պարզ է դառնում այն, որ եւ ներքին եւ արտաքին խաղացողները ակտիվանում են Հարավային Կովկասում։ Ճիշտ է, շատերը մնում են կուլիստների հետեւում, ինչպես միշտ, թեեւ Ռուսաստանը, հասկանալի է, որ որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկիր, կարող է արգելափակել Ֆրանսիայի պատրաստած ցանկացած բանաձեւ Ղարաբաղի մասին, որոնք կկազմվեն առանց նախապես իր հետ խորհրդակցություններ անցկացնելու եւ քննարկելու։ Այնուհանդերձ, կան հիմքեր մտածելու, որ Փարիզն ու Վաշինգտոնը երկխոսության են պատրաստվում Մոսկվայի հետ այս հարցով։

 

Որոշ փորձագետներ կարծում են, որ արեւմտյան դեմոկրատիաները փորձում են գնել Հայաստանի «վերահսկիչ ծրարը», այն դարձնելով իրենց պլացդարմը՝ Ռուսաստանի քթի տակ իրենց ծրագրերի իրականացման համար։ Եւ Ֆրանսիան, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա, որոշել է այս հարցում առաջին ջութակի դերը խաղալ։ Ոմանք էլ կարծում են, որ Փարիզը հնարավոր է համարում Հարավային Կովկաս զորքեր մտցնելն ու տեղակայելը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաեւ՝ բուն Ղարաբաղում։ Ամեն պարագայում պարզ է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքները ձեռնտու չեն Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, եւ նրանք փորձում են վերադառնալ Հարավային Կովկաս, թեեւ դեռ հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով։ Կարելի է ասել, որ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը բարդ խոսակցություններ են ունենալու, ու Մոսկվան նախընտրում է անդրկուլիսային բանակցությունները հանրային դիվանագիտությունից։