Ո՞ր ծախսն է կարող համարվել առավել նպատակային, քան այստեղ կանգնած մարդկանց խնդրի լուծումը (Տեսանյութ)

Ո՞ր ծախսն է կարող համարվել առավել նպատակային, քան այստեղ կանգնած մարդկանց խնդրի լուծումը (Տեսանյութ)

Տեղեկացրել էինք, որ կառավարության շենքի դիմաց «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ սևազգեստ մայրերից մի քանիսն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում, որ Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվի 30 միլիոն դրամ աջակցություն, այնպես, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխնյանը ևս կառավարության շենքի դիմաց էր և լրագրողների հետ զրույցում նշեց․ «Հնչել է հայտնի արտահայտություն, թե գումար երկրում շատ կա։ Ո՞ր ծախսն է կարող համարվել առավել նպատակային, քան այստեղ կանգնած մարդկանց խնդրի լուծումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։