Քաղաքապետին կապել են մեքենայից եւ ամոթանք տալու համար պտտեցրել ողջ քաղաքով

Քաղաքապետին կապել են մեքենայից եւ ամոթանք տալու համար պտտեցրել ողջ քաղաքով

Մեքսիկայում, Չյապաս նահանգի Լաս-Մարգարիտաս քաղաքի քաղաքապետին պարանով կապկպել են պիկապից եւ ամոթանք տալու համար պտտեցրել ողջ քաղաքով մեկ։ Այս մասին հայտնում է «Լայֆը»։

Այս կերպ քաղաքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետի աշխատանքի հանդեպ։ Ըստ հաղորդման, քաղաքապետը խոստացել է նոր ճանապարհ կառուցել, սակայն այդպես էլ խոստումը չի կատարել, չնայած բազմաթիվ խնդրանքներին եւ քաղաքացիները որոշել են նման կոլեկտիվ պատիժ իրականացնել նրա հանդեպ։ Ամոթանքի ակցիայի ժամանակ տեղի են ունեցել նաեւ բախումներ ոստիկանության հետ, որի հետեւանքով տուժել է 11 մարդ։