Կորոնավիրուսի հաղթահարումից հետո Բորիս Ջոնսոնի տեսողությունը վատացել է

Կորոնավիրուսի հաղթահարումից հետո Բորիս Ջոնսոնի տեսողությունը վատացել է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով ծանր ընթացքով կորոնավիրուսային ինֆեկցիա էր հաղթահարել, հայտարարել է, որ հիվանդությունից հետո իր տեսողությունը վատացել է։ Metro-ի փոխանցման համաձայն, երկար տարիներից հետո իրեն անհրաժեշտ է եղել ակնոց կրել։ «Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ տեսողության խնդիրն ինձ մոտ առաջ է եկել կորոնավիրուսից հետո»,- ասել է բրիտանական վարչապետը։

Շատերը կարծում եմ, որ այդ կերպ Ջոնսոնը պարզապես փորձում է ուշադրություն շեղել, հաշվի առնելով, որ նրա խորհրդական Դոմինիկ Քամինգսը խախտել էր կարանտինն ու այց կատարել Լոնդոնից Դարհեմ, չնայած կորոնավիրուսի ախտանշանների առկայությանը, այդպիսով հայտնվելով սկանդալի կիզակետում։