Հնարավոր է անջատեն ինտերնետի գլոբալ ցանցից 

Հնարավոր է անջատեն ինտերնետի գլոբալ ցանցից 

Շրջանառվող լուրերի համաձայն, չի բացառվում, որ Արեւմտյան երկրները փորձեն Ռուսաստանն անջատել համաշխարհային ինտերնետի ցանցից։ Ի պատասխան այս լուրերի, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նման բան անելը գործնականում անհնար է։

«Մենք այնպես ենք նախապատրաստվել, որ ռուսական ինտերնետը շարունակի գործել, եթե նույնիսկ մեզ գլոբալ ցանցից փորձեն անջատել»,- ասել է Պեսկովը, ընդգծելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել գլոբալ ինտերնետային ցանցից։