Սամվել Շահրամանյանը ուղիղ բանակցում է ադրբեջանցիների հետ․ Սամվել Բաբայան
Քիչ առաջ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ավարտվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի «հարցաքննությունը»։ Այն տևեց 3 ժամ։ Նիստից հետո Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում կարևոր հայտարարություն արեց՝ ասելով, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը բանակցում է ադրբեջանական կողմի հետ՝ արցախցիների՝ իրենց տներ վերադառնալու վերաբերյալ։
Սամվել Բաբայանը հորդորեց անձամբ Շահրամանյանից ճշտել, թե որ պաշտոնյաների հետ է վերջինս բանակցում։ Նա ասաց, որ ինքն այդ մասին տեղեկացել է արցախցի պատգամավորներից։ Ըստ Բաբայանի՝ պատգամորներին այդ մասին ասել է անձամբ Շահրամանյանը։
Կարծիքներ