Ռուսաստանին անվանել են «ազատության թշնամի»

Ռուսաստանին անվանել են «ազատության թշնամի»

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Լեհաստանի Սահմանադրության օրվա առիթով հանդես եկած ելույթում հիշեցրել է 1792 թվականի իրադարձությունները եւ Ռուսաստանն անվանել է «ազատության թշնամի»: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշենք, որ Լեհաստանում նշվում է առաջին Սահմանադրության 230-ամյակը: Միջոցառումներին մասնակցելու համար հրավիրվել են Ուկրաինայի, եւ Բալթյան երկրների ղեկավարները: Նշենք, որ Լեհաստանում ռուսական դեսպան Սերգեյ Անդրեեւն էլ հայտարարել է, որ Մոսկվայի եւ Վարշավայի հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտից սկսած, գտնվում են ամենացածր մակարդակում: