ՃՈ-ի տեսուչների կողմից բալ հանելու որոշումը հետաձգվեց 1 տարով

ՃՈ-ի տեսուչների կողմից բալ հանելու որոշումը հետաձգվեց 1 տարով

Ազգային ժողովում քննարկում են Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը: Ըստ այդմ` «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով ավտոմեքենայի ղեկին ծխելու համար վարորդից կհանվի ոչ թե 1, այլ 0.5 տուգանային միավոր:

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, զեկուցելով նախագիծը, նաև նշեց, որ ճանապարհային ոստիկանի կողմից արձանագրված խախտումների դեպքում վարորդից տուգանային միավորներ հանելու մասին որոշման կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թ. հուլիսի 1-ը: Այսինքն` տուգանային միավորներ կշարունակեն հանվել միայն տեսախցիկների արձանագրած խախտումների դեպքում:

Հիշեցնենք, որ ՃՈ-ի տեսուչի կողմից արձանագրված խախտման դեպքում վարորդից տուգանային միավոր հանելու որոշումը հետաձգվել էր մինչև 2020 թ. սեպտեմբեր, այսօր նորից հետաձգեցին: ՃՈ պետի նախկին տեղակալ, իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս հետաձգումը պայմանավորված է պարեկային ոստիկանության կազմավորմամբ և ծրագրատեխնիկական խնդիրների լուծմամբ: