ԲԿ-ն ընդլայնվում է

ԲԿ-ն ընդլայնվում է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետնամասում այս օրերին բուռն շինաշխատանքներ են ընթանում․ ԲԿ-ն առաջիկայում կունենա սանավիացիա՝ ուղղաթիռներով հիվանդներ կտեղափոխվեն հիվանդանոց։ Հիմա հիվանդանոցը մասնագիտացել է կորոնավիրուսի գծով, ուստի շինաշխատանքները հարակից բնակիչների մոտ խուճապ են առաջացրել։

«Վիճակն այնքան վատ է, որ հիվանդանոցը մեծացնում են»,- կարծում են մարդիկ։ ԲԿ-ից, սակայն, տեղեկացանք, որ սանավիացիա կառուցելը նախապես էին պլանավորել՝ մինչեւ կորոնավիրուսը, եւ եղանակները տաքանալուն պես վերսկսել են շինաշխատանքները։ Ի դեպ, Հայաստանում գործող ԲԿ-ներից նման ծառայություն ունեն «Էրեբունի» եւ «Աստղիկ» ԲԿ-ները։ Ուշագրավ է, սակայն, որ մինչ վերջին շաբաթներում բուժաշխատողներն ահազանգում են կորոնավիրուսի համար նախատեսված բժշկական հագուստի որակի, վարձատրության պակասի ու մեկուսացման պայմանների մասին, պարզվում է, որ պետությունը միջոցներ ունի, պարզապես նախընտրում է այլ բանի վրա ծախսել։