Հրատարակվել է Հ․ Օշականի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորը

Հրատարակվել է Հ․ Օշականի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորը

Փարիզի «Նոր Յառաջ» թերթի հաղորդման համաձայն, լույս է տեսել հայ գրականության երեւելի դեմքերից Հակոբ Օշականի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորը «Ամբողջական գործեր» վերտառության ներքո։ Այն բաղկացած է հեղինակի փոքր ծավալի գործերի քննական բնագրերից, որոնք են՝ արձակ բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթնեփր, պատկերներ եւ այլն։ Քննական բնագրերին կից կան ծանոթագրություններ եւ մատենագիտական ցանկ։ Պոլսահայ «Ժամանակն» էլ հայտնում է, որ հրատարակությունը 400 օրինակով է, գլխավոր խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը Սուրեն Դանիելյանն է, իսկ պատասխանատու խմբագիրը՝ Քնարիկ Աբրահամյանը։ Հատորը տպագրության է ներկայացրել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի երաշխավորությամբ։