Երաշխավորում ենք` 10 տարի անապահով խավի համար ջրի գնի փոփոխություն չի լինի. Փաշինյան

Երաշխավորում ենք` 10 տարի անապահով խավի համար ջրի գնի փոփոխություն չի լինի. Փաշինյան

ՀՆԱ-ի հետ կապված  հայտարարությունները, որ մենք արել ենք, օդից չենք արել, հաշվարկներ են եղել, ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 2019-ին Հայաստանը եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվել։ Մենք այդ որոշումը կայացրել ենք, որովհետև տեսել ենք, որ այո, կարող ենք գինը նույնը պահել մինչեւ 2024 թիվը, բայց դրանից հետո այն էականորեն կբարձրանար։ Այս կարգավորումով ստեղծել եք մի իրավիճակ, որով երաշխավորում ենք, որ տասը տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինը չի փոխվելու, նման բան Հայաստանում երբեք չի եղել, իսկ մյուսների համար ջրի գնի փոփոխությունը չի կարող լինել էական և շոշափելի։ Կարող է տարբեր պարամետրերից կախված մեկ, երկու, երեք դրամի տարբերություն տեղի ունենալ, որը կարծում եմ, լավ լուծում է»,- ասաց Փաշինյանը։