ԵՄ-ն կոչ է անում թուլացնել լարվածությունը Ղարաբաղյան առաջնագծում

ԵՄ-ն կոչ է անում թուլացնել լարվածությունը Ղարաբաղյան առաջնագծում

Եվրոպական Միությունը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունն ու խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ «ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Անհրաժեշտ է անհապաղ կերպով վերադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին՝ առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,- ասված է հայտարարության մեջ։