Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար․ Սամսոնյանը՝ Հովակիմյանին

Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար․ Սամսոնյանը՝ Հովակիմյանին

Խորհրդարանում այսօր քննարկվում էր հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, որով իշխանական խմբակցությունը մտադիր է չեղարկել սահմանադրական հանարաքվեն և ՍԴ-ի հարցը լուծել խորհդրարանի միջոցով։ Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սասմսոնյանը։ Նա, դիմելով նախագիծը զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին, հայտարարեց, որ նա որպես պաշտոնյա, վտանգավոր է իրավական պետության համար։ 

«Հարգելի՛ պարոն Հովակիմյան, եթե կա մեկը, որ կարող է կյանք տալ ինձ համար, ես եմ: Հակառակը՝ մենք պատրաստ ենք կյանք ներդնել, որ Դուք այդպիսին չլինեք, բայց քանի որ վստահ ենք, որ Դուք այդպիսին մնալու եք, դրա համար ամեն ինչ անելու ենք, որ Դուք հանրային պաշտոնյա չլինեք, որովհետև Դուք՝ որպես պաշտոնյա, վտանգավոր եք իրավական պետության համար: Դուք ասել եք՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն 2009 թվականին Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել, ադամանդները շատ թանկ արժեին, երևի գիտեիք գինը, չգիտեմ: Եթե Դուք սա ասել եք չհասկանալով, որ եվրոպացի պաշտոնյային մեղադրել եք կոռուպցիայի մեջ, որովհետև պաշտոնյայի կողմից թանկարժեք, շատ թանկարժեք նվեր ստանալը կոռուպցիայի դասական օրինակ է, ապա ես կարծում եմ, որ դա աղետ է Ձեզ համար, և այստեղ խնդիր կա»,- ասաց Սամսոնյանը իր ելույթում։