Արցախի ԿԸՀ-ն ստացել է նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր

Արցախի ԿԸՀ-ն ստացել է նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր

2020թ. փետրվարի 15-ի ժամը 16.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 9 կուսակցություններ`

Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
« Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 32 թեկնածուների,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների,
Արցախի հեղափոխական կուսակցությունը` 17 թեկնածուների,
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների,
«Անկախության Սերունդ» կուսակցությունը` 17թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ են առաջադրել երկու կուսակցությունների դաշինքներ`

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների,
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը` 31 թեկնածուների ընդգրկմամբ:

Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` սույն կայքում:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:

Առաջադրումների համար ԱՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի վերաբերյալ պահանջի ապահովման նպատակով փետրվարի 15-ի շաբաթ` ոչ աշխատանքային օրը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործի աշխատանքային ռեժիմում: