Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք

Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող Մերիլենդի ռազմաբազայում արտկաարգ միջադեպ է տեղի ունեցել։ Առավոտյան 08։45-ին ռազմաբազա ստացվել է հեռախոսազանգ։ Զանգողը հայտնել է, որ ռազմաբազայում ռումբ կա տեղադրված։

Մասնավորապես, ռումբը հնարավոր է, որ տեղադրված է թիվ տասը շինության մեջ կամ շինության հարակից հատվածում։ Բազան փակվել է։ Նշվում է նաեւ, որ ռազմաբազայի տարածքում կարող է լինել զինված չարագործ։