Զինվորը 2 թրթուրավոր զրահատեխնիկա կձգի՝ որպես Անկախության հռչակման 28-ամյակին նվիրված Գինեսի ռեկորդ

Զինվորը 2 թրթուրավոր զրահատեխնիկա կձգի՝ որպես Անկախության հռչակման 28-ամյակին նվիրված Գինեսի ռեկորդ

ՀՀ Անկախության տոնին ընդառաջ, Վանաձոր քաղաքում տեղի կունենա միջոցառում, որը նվիրվում է ՀՀ անկախության հռչակման 28-ամյակին: Գինեսի ռեկորդակիր Նարեկ Եգանյանը կսահմանի համաշխարհային ռեկորդ՝ ձգելով ՀՄՄ 1 տեսակի 2 թրթուրավոր զրահատեխնիկա: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ, Վանաձոր քաղաքի «Դուց» զորամասում:

Ներկա կլինեն Գինեսի գրքի Հայաստանի ազգային գրասենյակի ղեկավար Վարդան Թովմասյանը, ներկայացուցիցիչներ ՀՀ Պաշտպանության նախարարությունից և այլ հյուրեր: