Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահը

Կյանքի 92-րդ տարում, Կահիրեում իր մահականացուն է կնքել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը։ Այս մասին հայտնում է Al Youm as Sabia կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը ղեկավարել է  Եգիպտոսը 1981 թվականից մինչև 2011 թվականը: 2011-ին նա հրաժարական է տվել զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում, որոնց հիմնական պահանջներից մեկը եղել է  նրա հեռանալն իշխանությունից: «Արաբական գարունից» հետո Մուբարաքը ձերբակալվել է կոռուպցիայի և ցուցարարների մահվան մեղադրանքով և ուղարկվել բանտ, որտեղ նա անցկացրել է մոտ վեց տարի: Զինվորկանների իշխանության գալուց հետո, 2017-ին նրան ազատ էին արձակել: