Իսրայելում կորոնավիրուսից մահացությունների 30 տոկոսը գրանցվում է տարեցների խնամքի կենտրոններում

Իսրայելում կորոնավիրուսից մահացությունների 30 տոկոսը գրանցվում է տարեցների խնամքի կենտրոններում

Իսրայելի Առողջապահության նախարարությունը սկսել է տարեցների խնամքի կենտրոններում կորոնավիրուսի առկայության թեստավորման ծրագիր, քանի որ կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացությունների 30 տոկոսը գրանցվում է այդ կենտրոններում։

Այս մասին հայտնում է Times of Israel-ը։ Հիշեցնենք, որ Իսրայելում կորոնավիրուսից մահացությունների 79 դեպքերից 23-ը տեղի է ունեցել տարեցների խնամքի կենտրոններում։