Տղամարդու դի է հայտնաբերվել՝ սկոտչով կապկպած վիճակում

Տղամարդու դի է հայտնաբերվել՝ սկոտչով կապկպած վիճակում

Սևանի ափին գտնվող Աստղիկ հանգստյան գոտու տարածքից տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մեր աղբյուրը փոխանցեց, որ դիակը կապկպած է եղել սկոտչով: Հայտնի է նաև դիակի ինքնությունը. Չարենցավան քաղաքի բնակիչ է, անուն- ազգանունը Սահակ Սահակյան, նախկինում ոստիկանական համակարգում է աշխատել: Ըստ մեր աղբյուրի փոխանցած տեղեկության մեծ պարտքեր է ունեցել: Ըստ նախնական տվյալների' հարվեծել են տղամարդու գլխին և դիակը նետել ծովը: