Թուրքիայի ԶՈՒ հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ

Թուրքիայի ԶՈՒ հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից: