Հայ ժողովուրդ, եկեք տեր կանգնեք ձեր հերոսին, էս մարդը ձեզ համար արյուն է տվել

Հայ ժողովուրդ, եկեք տեր կանգնեք ձեր հերոսին, էս մարդը ձեզ համար արյուն է տվել

Հերոսներին չեն դատում, հերոսներով հպարտանում են, սա հայտնի ճշմարտություն է։ Սա մեր ազգի մեջ հերոսներին սպանելու հատուկ մշակված քաղաքականություն է։ Ստացվում է այնպես, որ դավաճանները չգիտես ոնց արդեն դարձել են այս երկրի համար պետքական, իսկ հերոսները պիտի ոչնչացվեն կամ դատվեն։ Ես պաշտոնապես հայտարում եմ, որ Աշոտ Մինասյանը քաղաքական խարդավանքների զոհ է, այս պահից սկսած Աշոտ Մինասյանը քաղբանտարկյալ է։ Մենք՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը ոչ մի օր այս պայքարը չի դադարեցնելու, որովհետև մենք շատ լավ տեղյակ ենք այս դատարանների ապօրինություններից։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրոների հետ զրույցում ասաց գրականագետ, հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դասախոս Սերժ Սրապիոնյանը: Նշենք, որ դատախազության շենքի դիմաց տեղի տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության և մշակույթի գործիչների ակցիան՝ արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու պահանջով։

«Խոսքը միայն Աշոտ Մինասյանի մասին չէ։ Մինչև էսօր Սյունիքի հերոսները բանտերում են։Այն օրը Առուշանյանի դատի ժամանակ այդ կինը անձամբ ոտքի կանգնեց ու ասեց, թե իրականում նրան ինչ պայմաններում են ասել, որ սուտ ցուցմունք տա։ Այսպիսի վիճակ մեկ էլ Գերմանիայում է եղել՝ 1934-37 թվականներին։ Մենք քանի շնչում ենք, թույլ չենք տալու, որ ֆաշիստական դիկտատուրան հաստատվի Հայաստանում։ Մենք բոլորս Աշոտ Երկաթ ենք, մեզ էլ թող տանեն նստեցնեն նրա կողքը։ Մեռնել կա՝ ապրելուց ավելի գերադասելի է։ Անպատիվ ապրելը բազմաթիվ անգամ ավելի վատ երևույթ է, քան պատվով մեռնելը։ Աշոտը հենց այս փիլիսոփայությունը ունի ու մենք միանշանակ նրա փիլիսոփայության կրողներն ենք։ Կոչ եմ անում հայ ժողովրդին։ Արդեն հերիք է, արդեն բավական է այս անկումների դեմ լռեք ու տանը նստեք։ Եկեք տեր կանգնեք ձեր հերոսին, էս մարդը ձեզ համար արյուն է տվել», - ասաց նա։