Նոր ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն

Նոր ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն

Ինձ թվում է, որ new ընդդիմության անելիքները պետք է պարզ լինեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, սուս ու փուս վերցնում ենք մանդատներն ու գնում եք խորհրդարան։

Հիմա խիպիշներ չեք սարքում, ՔՊ-ն կրել ա, մի քիչ ավել ադմինիստրատիվ լծակ, մի քիչ պակաս, մեծ հաշվով պատկերը դրանից չի փոխվում։

Գնում եք խորհրդարան այնտեղ լռելու համար, հրաժարվում եք բոլոր սահմանադրական պաշտոններից՝ ԱԺ փոխնախագահ, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահներից ու տեղակալներից եւ մյուս բաներից, քննարկումներին չեք մասնակցում, այսինքն ձեւավորվում է ցածր լեգիտումություն ունեցող խորհրդարան։

Լուռ նստում եք ու սպասում հարմար պահին, երբ ժամը գա, վայր եք դնում մանդատներն ու ստեղծում խորհրդարանական ճգնաժամ, որը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով։

Իսկ այդ ժամը գալու է, երբ ստիպված լինեն կատարել իրենց վրա վերցրած արտաքին պարտավորությունները, երբ անգամ վերջին բոմբժի աչքերը բացվեն։