Այսօրվանից ՌԴ ԶՈւ թիվն ավելացել է. ի՞նչ է որոշել Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է հրապարակել երկրի զինված ուժերի հաստիքային թվաքանակի բարձրացման մասին։ Այժմ ՌԴ Զինված ուժերի թվաքանակը կազմում է 2,389,130 միավոր։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի անձնակազմի թվաքանակը հասցնել 2 389 130 միավորի։ «Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2024 թվականի դեկտեմբերի 1-ից»,- ասված է ՌԴ նախագահի հրամանագրում։
2024 թվականի սեպտեմբերին Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որից բխում էր, որ Ռուսաստանի զինված ուժերի թիվը պետք է հասցվի 1,5 միլիոն զինծառայողի։
Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կոլեսնիկի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը որոշել է ավելացնել Ռուսաստանի զինված ուժերի թիվը՝ ի պատասխան աճող մարտահրավերների։
Նախորդ հրամանագրով, որը հաստատվել էր 2023 թվականի դեկտեմբերին, զինված ուժերի թվաքանակը կազմում էր 2,209,130 մարդ, որից 1,320,000-ը՝ զինծառայողներ:
Կարծիքներ