Թուրքական բանակը հաղորդում է 637 «ահաբեկչի» ոչնչացման մասին

Թուրքական բանակը հաղորդում է 637 «ահաբեկչի» ոչնչացման մասին

«Խաղաղության ակունք» օպերացիայի շրջանակներում թուրքական բանակը Սիրիայի հյուսիս-արեւելքում 637 «ահաբեկիչ» է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման արդեն 42 բնակավայր է ազատագրվել «ահաբեկիչներից»։ Ավելի վաղ հաղորդվում էր 595 «ահաբեկչի» ոչնչացման մասին։