Սամվել Ալեքսանյանն այսօր այցելել է քաղաքապետարան

Սամվել Ալեքսանյանն այսօր այցելել է քաղաքապետարան

Մեր տեղեկություններով՝ այսօր Երեւանի քաղաքապետարան է այցելել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, որը «կամազներ» էր նվիրել քաղաքապետարանին  եւ ջերմ հարաբերություններ ունի ներկայիս իշխանության հետ։

Թե ի՞նչ նպատակով է Ալեքսանյանը գնացել քաղաքապետարան, մեզ չհաջողվեց պարզել։ 

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը թեմայի վերաբերյալ մեզ հայտնեց․ «Տեղյակ չեմ՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարան եկել է, թե ոչ, եւ եթե եկել է՝ ինչ առիթով է եկել:  Քաղաքապետարան օրական հարյուրավոր մարդիկ են այցելում իրենց տարատեսակ գործերով: Համենայնդեպս, քաղաքապետ Հայկ Մարությանը Սամվել Ալեքսանյանին չի ընդունել»։