Թրամփն առաջարկել է «Անտիֆան» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

Թրամփն առաջարկել է «Անտիֆան» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ձախ ռադիկալ «Անտիֆա» կազմակերպությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Պորտլենդում նախապատրաստվում է անցկացնել վերջին ամիսներին ամենամեծ քաղաքական ցույցը, ինչպես հիշեցնում է The Guardian պարբերականը։ Իշխանությունները ընդգծում են, որ լիովին հնարավոր են համարում այն, որ ցույցը կարող է վերաճել բռնության գործողության։ Պարբերականը հիշեցնում է, որ «Անտիֆան» հանդիսանում է հակաֆաշիստական ձախ-ծայրահեղական կազմակերպություն, եւ Թրամփի իշխանության օրոք Պորտլենդում մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում։