Թրամփը չի պատասխանել Ղրիմի մասին հարցին

Թրամփը չի պատասխանել Ղրիմի մասին հարցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղիղ չի պատասխանել ուկրաինական Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը ճանաչելու մասին հարցին։

Թրամփը լրագրողներին ասել է, թե ցանկանում է, որ «հակամարտությունն ավարտվի»: 

Ուկրաինայի կողմից Ղրիմի ռուսական պատկանելիության ճանաչումը ԱՄՆ «խաղաղության ծրագրի» պայմաններից մեկն է։

ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ Լոնդոնում Ուկրաինայի հարցով բանակցությունները «լավ» են անցել։

Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել նախարարների մակարդակով, սակայն մի քանի մասնակիցների՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆի, ինչպես նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների մերժման պատճառով այն կայացավ փորձագիտական ​​մակարդակով։ 

Հանդիպմանը պետք է քննարկվեր ԱՄՆ-ի առաջարկած «խաղաղության ծրագիրը»։