Այսօր Զելենսկին կժամանի Մեծ Բրիտանիա

Այսօր Զելենսկին կժամանի Մեծ Բրիտանիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ փետրվարի 8-ին, կժամանի Մեծ Բրիտանիա։ 
Այնտեղ նա կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և ուկրաինացի զինվորականների հետ, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է նաեւ, որ Ուկրաինայի նախագահը ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 19-ին Սունակն առաջին անգամ այցելել է Կիև, որտեղ հայտարարել էր հակաօդային պաշտպանության նոր փաթեթի տրամադրման մասին։ Փաթեթը ներառում է 125 ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև օժանդակ սարքավորումներ։