Աշակերտները հատուկ երգել են Փաշինյանի համար եւ փող ստացել

Աշակերտները հատուկ երգել են Փաշինյանի համար եւ փող ստացել

Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Աղվերանում հանդիպել է սեղանի թենիսի Վարչապետի գավաթի եզրափակիչ փուլի մասնակիցների եւ նրանց մարզիչների հետ:

Հանդիպման ժամանակ աշակերտները հատուկ երգել ու նվագել են Փաշինյանի համար, նա էլ որոշել է դրամական պարգեւ բաժանել երեխաներին: Ծափահարություններով հաղթած աշակերտուհին ստացել է 150 հազար դրամ, երկրորդ եւ երրորդ տեղը գրաված մասնակիցները՝ համապատասխանաբար 100 եւ 50 հազար դրամ: 

Նշենք, որ երեկ Հայաստանում նշվում էր Քաղաքացու օրը: