«Հրապարակ». ՔՊ-ում «մանթրաժ» են ընտրությունների արդյունքներից, բացի մեկից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում «մանթրաժ» են որոշ համայնքներում ընտրությունների արդյունքներից, քանի որ կասկած չունեին, որ բացարձակ հաղթանակ են տանելու Չարենցավանում, Բերդում, Ալավերդիում: Նշենք, որ ընտրական գործընթացին ներգրավվել էին ոչ միայն ՀՀԿ-ի նախկին բոլոր «տասովշչիկները», այլ նաեւ քրեական հեղինակություններ, ովքեր ամեն ինչ արել են, որ ՔՊ-ն հաղթի: Ու թեեւ ծանր են տարել պարտությունները, սակայն իրենց մխիթարում են Սիսիանում գրանցած բարձր արդյունքներով։
Իշխող ուժի համար առաջնայինը Սիսիանն է եղել, որտեղ 8 մանդատ վերցնելն առաջիկայում փորձելու են իբրեւ քարոզչական դրոշակ օգտագործել` այն համատեքստում, որ չնայած թուրքը հասել է Սիսիան, նստած է Իշխանասարում, բայց ժողովուրդն իրենց նախընտրել է նախկիններից։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Սիսիանում թեպետ «50+1» չի հավաքել, բայց ձայներով առաջին տեղում է։ Իսկ Սիսիանի համայնքապետի ընտրությունը կախված է 1 ձայնից եւ «Ապրելու երկիր» կուսակցությունից:
Կարծիքներ