ՌԴ-ն այսօրվանից գլխավորեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

ՌԴ-ն այսօրվանից գլխավորեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Ռուսաստանը մեկ ամիս նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին ասված է շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, Twitter-ում ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ․

«Ռուսաստանն ապրիլին ստանձնում է նախագահությունը Անվտանգության խորհրդում՝ հերթագայության կարգի համաձայն»։

Հայտնի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 10 ռոտացիոն և 5 մշտական ​​անդամներից, այդ թվում՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Չինաստանը, որոնք ունեն վետոյի իրավունք։ 

Ռուսաստանն ընթացիկ ամսում գլխավորեց ՄԱԿ-ի գործադիր մարմինը՝ փոխարինելով Մոզամբիկին: