Թուրքիայում պաշտոնյա է ձերբակալվել

Երկուշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ շրջանի ընդդիմադիր ղեկավար Ռըզա Աքփոլաթին։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Ստամբուլի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննության շրջանակներում 47 անձի, այդ թվում՝ Աքփոլաթի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։
«Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ազիզ Աքիթի գլխավորած խումբը տենդերներ է կազմակերպել՝ կաշառելով բարձրաստիճան պաշտոնյաներին: Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նկատվել է, որ մրցույթները շահել են խմբի հետ կապված ընկերությունները, որոնք մշտադիտարկվել են շուրջ երեք ամիս»,- ասվում է զեկույցում։
Թաղապետը մեղադրվում է հանցավոր խմբին անդամակցելու, կոռուպցիայի, անօրինական կերպով սեփականություն ձեռք բերելու մեջ։
Գործով ներգրավված է նաև Էսենյուրտի քաղաքապետը, ով ձերբակալվել է դեռևս անցած տարվա հոկտեմբերին։
Կարծիքներ