Համաշխարհային առեւտրային համակարգը կարող է մի քանի օրում կրախի մատնվել

Համաշխարհային առեւտրային համակարգը կարող է մի քանի օրում կրախի մատնվել

Այս շաբաթ, չորեքշաբթի օրվանից սկսած Առեւտրի համաշխարհային կազմակերպության ենթակառուցվածքներից մեկը՝ Վերաքննիչ մարմինը դադարեցնելու է իր գործունեությունը։ Այս պատճառով կարող է քանդվել համաշխարհային առեւտրի հիմքերը, իսկ միջազգային առեւտրի կանոնները փաստացի կդադարեն գործել։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը։ Ըստ հրապարակման, դրա պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունն է։ Արդեն երկու տարի ԱՄՆ-ն արգելափակում է ԱՀԿ Վերքննիչ մարմնի նոր անդամների ընտրությունը։ Վերաքննիչ մարմնում կա յոթ անդամ, որոնցից ներկայումս միայն երեքն են գործում։ Երեքշաբթի օրը երեք դատավորներից երկուսի գործունեության ժամկետը լրանում է եւ դրանով ավարտվում է Վերաքննիչ մարմնի գործունեությունն առհասարակ։ Բրյուսելում կարծում են, որ առանց ԱՀԿ աշխարհում Դոնալդ Թրամփը ձգտում է հանել առավելագույն ձեռնտու պայմանների իր երկրի համար։ Der Spiegel-ը նշում է, որ հենց որ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը դադարի գոյություն ունենալ, աշխարհը կվերադառնա իրավունքն ուժեղագույնին սկզբունքին եւ ԵՄ-ն արդեն սկսել է զինվել այս նոր իրականությանը դիմագրավելու համար։